ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն ինչ անում ա իր հայտարարություններով, որ ևս մեկ անգամ իր քթի վիրահատությանն անդրադառնա․ ՔՊ պատգամավոր
Պարոն Օհանյան, ձեր ֆրանկցիային հավսար-զգաստ արեք և դաստիարակեք, որ կոռեկտության սահմանները չանցնեն։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Ես՝ որպես նախկին լրագրող և որպես մարդ չեմ կարող սրան չանդրադառնալ։ Պարոն Օհանյանը, հիմա ստեղ չի, «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարն է և հույս ունեմ, որ Պարոն Օհանյանը տիրապետում ա իրավիճակին իր խմբակցությունում և այնպես չի, ինչպես իր նախարարության եղած տարիներն էր բանակում, իրավիճակին կարծում եմ կկարողանա տիրապետել։
Պարոն Օհանյան, ես ձեզ առաջարկում եմ շարեք ձեր ֆրանկցիային, հավսար-զգաստ արեք, և դաստիարակեք, որ կոռեկտության սահմանները չանցնեն, արդեն բոլոր կարմիր գծերը անցել են ձեր ֆրանկցիայի պատգամավորները։
Մի քանի անուն կթվեարկեմ՝ Իշխան Սաղաթելյան, որը «փախածա» ԱԺ-ից, Լևոն Քոչարյան, որը փաստորեն էլի վերջին փոքրիկ գլխի վերաբերյալ իր պատմությունից հետո «փախածա» ԱԺ-ից, Գեղամ Մանուկյան, որը էլի «փախածա» ԱԺ-ից, որը ևս ամեն ինչ անումա իր հայտարարություններով, որ ևս մեկ անգամ իր քթի վիրահատությանը անդրադառնա։
ՀՀ-ն ժովովրդավար, ազատ հանրապետություն է։ ԱԺ-ն Քոչարյանների ընտանիքի համար պոպլավոկը չի, ականջներիդ օղ արեք։ Մեր արձագանքը ձեզ լինելու ա տասնապատիկ կոշտ»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լուսադեմին Կիրանցում իրականացված «օպերացիան» ամբողջությամբ
Այսօր լուսադեմին Կիրանցում իրականացված «օպերացիան» ամբողջությամբ։Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես են Կիրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զախարովան Ալեն Սիմոնյանին ուժ է մաղթում Մոսկվային պատասխան պատրաստելու համար
Ես չգիտեմ, թե ինչ ուժերի մասին է ով և ինչ է մտածում, բայց ես հուսով եմ, որ նրանք, ովքեր նման հայտարարություններ են անում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հիպի մազերով, ոչինչ չասող հայացքով, ու նա գտնվում է ոստիկանության շարքերում» .Սեյրան Օհանյան
Իրականում սահմանազատումը և սահմանագծումը խախտումներով է իրականացվում, եթե հակառակորդը գա կանգնի այն կետում, որտեղով դուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ մեր պետականությունն ու անկախությունը պահպանելու մասին
Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթրում ունեցած իր հարցազրույցից հարված է հրապարակել՝ գրելով․ «Մեր պետականությունն ու անկախությ...