Ղազախստանում անկարգությունների ժամանակ 238 մարդու մահվան դեպքով ձերբակալվել է երկրի ՆԳՆ նախկին ղեկավարը
Ղազախստանում ձերբակալել են ներքին գործերի նախկին նախարար Էրլան Տուրգումբաևին: Սա կապված է 2022 թվականի հունվարի դեպքերի հետ: Այս մասին գրում է BBC–ի ռուսական ծառայությունը:
Լրատվամիջոցը, հղում տալով Ղազախստանի գլխավոր դատախազությանը, հայտնում է, որ երկրի ներքին գործերի նախկին նախարար Էրլան Թուրգումբաևը կալանավորվել է։ Դա կապված է 2022 թվականի հունվարի իրադարձությունների հետաքննության հետ, երբ Ալմաթիում և այլ քաղաքներում զանգվածային բողոքի ցույցերն ու ոստիկանության հետ բախումները հանգեցրին առնվազն 238 մարդու մահվան։
Դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ Տուրգումբաևը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների։
«Հաշվի առնելով, որ քրեական գործը պարունակում է պետական գաղտնիք կազմող տեղեկություններ, նախաքննական այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն»,- գրում է դատախազությունը։
Հունվարյան իրադարձություններից հետո Տուրգումբաևն ազատվել է Ղազախստանի ՆԳՆ ղեկավարի պաշտոնից։