Կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել ցույցի մասնակիցներին. ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են
Կենտրոնում կարմիրբերետավորները բռնի ուժով փորձել են ցրել ԱԺԲ-ի՝ վարչապետ Փաշինյանի հեռացման պահանջով հավաքը։ Այս մասին գրում է 24news.am–ը:
Բևեռը հայտարարություն է տարածել․ «Ոստիկանությունը քիչ առաջ բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել նաև Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:
Տասնյակ բերման ենթարկվածներ կան։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Կենտրոնի բաժնում Բևեռի աջակիցներին ծեծի են ենթարկել»։
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Ազատության հրապարակում մեկնարկել էր Ազգային ժողովրդավարական բևեռի հանրահավաքը: Հանրահավաքին հաջորդել է երթը, որի ընթացքում էլ ոստիկանները ծեծելով բերման են ենթարկել տասնյակ մասնակիցների:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությու...
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնшկ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ է...
Կիրանցից 31 քաղաքացի տարվել է Տավուշի ոստիկանության տարածքային բաժին. Sputnik
31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին, Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիրանցում սևբերետավորները ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ
Կիրանցում սևբերետավորները և ոստիկանները ուժ են գործադրում գյուղացիների նկատմամբ և փորձում են բացել ճանապարհը: Կիրանցում...