ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի կողմից սյուները դնում են, մի կողմից ժողովուրդը գնում հանում ա, մի մասն արդեն չկա․ Դանիելյան

Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։


«Բազմաթիվ մարդիկ են մեզ աջակցում, միանում, զանգերը չեն դադարում։ Տարբեր քաղաքական ուժեր, ՀԿ ներկայացուցիչներ իրենց աջակցություն են հայտնում պայքարին։ Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում։ Սա իրոք համազգային, համաժողովրդական աշխարհաժողով է։ Այն մարդիկ, որոնք մտածում են, թե մեզ պետք է բաժան-բաժան անեն, կտոր-կտոր անեն, չի ստացվելու, համախմբվելու ենք, մեր բաժին կռիվը տալու ենք և հասնենք ցանկալի արդյունքի։ Ճիշտ է, իշխանությունները ջղաձգումների մեջ են՝ տարբեր տեսակ մանիպուլյացիաներ են անում, փորձում են պայքարն առաջնորդող մարդկանց նկատմամբ իրենց «սև» գործն անել, պիտակավորել,ինչը միմիայն ծիծաղ է առաջացնում։ Այսինքն՝ նրանք զգացել են, որ մեր աջակիցների թիվն էլ ավելի է մեծանում, հետևապես է պարզ է ջղաձգումները»,- ասաց Դանիելյանը։


«Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել»։ այս մասին Կիրանցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման եկած կիրանցիները՝ մոտ 10 հոգի, արդեն մտել են կառավարություն: Նրանք հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցին:


Կիրանցիների հետ հանդիպման է եկել նաեւ Կիրանցի վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանը:


Ավելի վաղ Կառավարության շենք եկավ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, որը նույնպես չպատասխանեց լրագրողների հարցին, ավելի վաղ կառավարություն էր եկել Տավուշի մարպետ Հայկ Ղալումյանը:


Կառավարության ետնամուտքի մոտ նաեւմեծ թվով ոստիկաններ են ծառայություն իրականացնում:


Մանրամսները՝ տեսանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ