Միրզոյան-Բայրամով բանակցություններում Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ
Ղազախստանի իշխանությունները, Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կազմակերպելիս, բանակցություններում որպես միջնորդ հանդես չեն գալու։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ծրագրում ենք նման բանակցություններ Ալմաթիում, մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ: Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Ուզում եմ նշել, որ Աստանայի միջնորդության մասին խոսք չկա: Մենք միայն բարի կամ ենք դրևորում»,- ասել է նա։
Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ադրբեջան և Հայաստան կատարած իր վերջին այցերի ժամանակ նշել է այդ երկրների միջև ամուր երկարաժամկետ խաղաղության հաստատման կարևորությունը։ Տոկաևը նաև հայտարարել է Ղազախստանի պատրաստակամության մասին՝ օգնություն ցուցաբերել՝ հարթակ տրամադրելով Երևանի և Բաքվի միջև բանակցությունների համար։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը․ Civilnet
Civilnet-ը գրում է․ «Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծ...
Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կիրանցիների հետ․ NEWS
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է կիրանցիների հետ Երեւանում։ Այս մասին NEWS,am-ին պատմեցին Կիրանցի բնակիչները: Թե կոնկր...
ՔԿ-ից՝ Կիրանցում զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների մասին
«Հրապարակ» թերթի հրապարակումն այն մասին, թե իբր Տավուշի մարզի Կիրանց բնակավայում ակցիա իրականացնողներին այցելած ՀՀ ԶՈՒ մ...
Որտեղ կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմա...