ԵՄ մի քանի երկրներ մտադիր են մինչև մայիսի վերջ ճանաչել Պաղեստինի անկախությունը
Եվրամիության մի քանի երկրներ մտադիր են մինչև մայիսի վերջ Պաղեստինը ճանաչել որպես անկախ պետություն։
Այս մասին Էր-Ռիադում Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ նիստի շրջանակում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Միաժամանակ, եվրոպական դիվանագիտության ղեկավարը չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։
Ներկայումս Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 140-ի կողմից։ Եվրոպական պետություններից Պաղեստինի անկախությունը ճանաչել են Բուլղարիան, Հունգարիան, Կիպրոսը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան և Շվեդիան։ Ավելի վաղ Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին հայտարարել էին Իռլանդիայի, Իսպանիայի, Նորվեգիայի և Սլովենիայի իշխանությունները։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում. ՆԳՆ
ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում: Այս մասին հայտնում է ՆԳՆ–ն: «ՊՆ-ն իրականացնում է Հայա...
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել։ Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։ Դեռ անցած կիրակի բաղանիսցիներ...
29,743 քառ. կմ տարածքից անդին ՀՀ-ն ոչ մի ուղղությամբ հավակնություններ չունի. Նիկոլ Փաշինյան
Կայուն և երկարատև խաղաղությունը բոլորիս հնարավորություն կտա, որ մենք այդ միջոցները ծախսենք առնվազն ոչ այդ ծավալով և մնաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան
Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին: Այս մասին ասում է Բագրատ Սրբազանը Կիրանցում: Տեսա...