ԵՄ մի քանի երկրներ կարող են ճանաչել պաղեստինյան պետությունը. Բորել
Սպասվում է, որ Եվրամիության անդամ երկրներից մի քանիսը մինչև մայիսի վերջ կճանաչեն Պաղեստինի պետականությունը: Այս հայտարարությունն արել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը Էր Ռիադում Համաշխարհային տնտեսական համաժողովի հատուկ նիստի շրջանակում։
Այժմ Պաղեստինը ճանաչում է ԵՄ անդամ 9 երկիր․ նրանցից ութը՝ Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան, ճանաչել են 1988 թվականին՝ ԵՄ-ին անդամակցելուց առաջ, իսկ Շվեդիան՝ 2014 թվականին։
Մարտին Իսպանիան, Իռլանդիան, Մալթան և Սլովենիան հայտարարեցին, որ համատեղ աշխատելու են պաղեստինյան պետության ճանաչման ուղղությամբ:
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որը կապված է կողմերի տարածքային շահերի հետ, տասնամյակներ շարունակ լարվածության և ռազմական բախումների աղբյուր է տարածաշրջանում։ ՄԱԿ-ի որոշմամբ, ԽՍՀՄ-ի ակտիվ դերակատարմամբ 1947-ին որոշվեց ստեղծել երկու պետություն՝ Իսրայելն ու Պաղեստինը, բայց ստեղծվեց միայն Իսրայելը:
Նմանատիպ հոդվածներ
Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը․ Civilnet
Civilnet-ը գրում է․ «Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծ...
Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կիրանցիների հետ․ NEWS
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է կիրանցիների հետ Երեւանում։ Այս մասին NEWS,am-ին պատմեցին Կիրանցի բնակիչները:Թե կոնկրե...
ՔԿ-ից՝ Կիրանցում զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների մասին
«Հրապարակ» թերթի հրապարակումն այն մասին, թե իբր Տավուշի մարզի Կիրանց բնակավայում ակցիա իրականացնողներին այցելած ՀՀ ԶՈՒ մ...
Որտեղ կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմա...