Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրանք է առաջադրվել 1 անձի. մանրամասներ
«Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել մեկ անձի: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 24-ին քաղաքացիներն Աննա Հակոբյանին դիմավորել էին «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Նիկո՛լ, մարդասպա՛ն», «Նիկո՛լ, ցեղասպա՛ն», «Նիկո՛լ, թո՛ւրք» վանկարկումներով։ Ապրիլի 25-ին հայտնի դարձավ, որ միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, 7 անձ է ձերբակալվել։
Աբրահամյանի խոսքով` դեպքի առթիվ մեկ անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (,ի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։
«Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Մյուս 6 անձինք ազատ են արձակվել արգելանքից»,–նշեց նա։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հուշահամալիր էր այցելել վաղ առավոտյան ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ։ Վարչապետի կինը հուշահամալիր էր գնացել դստեր` Արփիի հետ։ Նա ծաղիկներ խոնարհելու համար տևական ժամանակ չէր կարողանում մոտենալ անմար կրակին ։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը․ Civilnet
Civilnet-ը գրում է․ «Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծ...
Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կիրանցիների հետ․ NEWS
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպելու է կիրանցիների հետ Երեւանում։ Այս մասին NEWS,am-ին պատմեցին Կիրանցի բնակիչները: Թե կոնկր...
ՔԿ-ից՝ Կիրանցում զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների մասին
«Հրապարակ» թերթի հրապարակումն այն մասին, թե իբր Տավուշի մարզի Կիրանց բնակավայում ակցիա իրականացնողներին այցելած ՀՀ ԶՈՒ մ...
Որտեղ կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմա...