Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից. Տիգրան Բալայան
Ռուբեն Վարդանյանին առևանգել են, ԼՂ նախկին բոլոր ղեկավարները Ռուսաստանի պաշտպանության տակ են եղել. Նրանք Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի համաձայնությամբ։ Այս մասին The Moscow Times-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
«Վարդանյանը փորձել է մեկնել Հայաստան: Նրանք [Ադրբեջանը] գիտեին, թե ինչ մեքենայով է նա մեկնում Հայաստան, ուստի նրան կանգնեցրել են և ապօրինի առևանգել Լաչինի միջանցքից, որի անխափան գործունեությունը պարտավոր էր ապահովել ռուսական կողմը։
Իսկ մյուս նախկին ղեկավարները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Ադրբեջան են տեղափոխվել բառացիորեն Լեռնային Ղարաբաղի օդանավակայանում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից։ Նրանք գտնվել են օդանավակայանի ռուսական բազայում և գտնվել են ռուսական պաշտպանության ներքո։
Վարդանյանը Հայաստանի քաղաքացի է, և ես անձամբ ներգրավված եմ նրա, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր պատանդների ազատ արձակման գործում»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան Ղուկասյան
«ԴՕԿ» կուսակցության հիմանդիր Վարդան Ղուկասյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան էջում՝ կից գրառմամբ․ «Տավուշի երկրապահներ...
Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ․ նա արձանագրեց՝ քաղաքացին պետություն ունենա...
Պեսկովը` Կիրանցի դեպքերի մասին
Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին, դրանք անհրաժեշտ են վիճելի հարցերի լիարժեք լից...
«Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը»․ Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նկարում պատկերված է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ որպես «Արևմտյ...