Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել ՁՊՎ-ից

Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց ՁՊՎ-ից. նրան ծափահարություններով դիմավորեցին։


Նշենք, որ այսօր երեկոյան 20։00-ին լրանում էր 72 ժամը, ինչ Սուրեն Պետրոսյանը ձերբակալված էր։


ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզում ձերբակալված «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց ձերբակալվածների պահման վայրից: Նշենք, որ այսօր երեկոյան 20։00-ին լրանում էր 72 ժամը, ինչ Սուրեն Պետրոսյանը ձերբակալված էր, նրա նկատմամբ այլևս կալանքի միջնորդություն չէր կարող ներկայացվել, քանի որ լրացել է 60 ժամը։


ՁՊՎ–ի մոտ հավաքված քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին Սուրեն Պետրոսյանին։


«Շատ լավ եմ, այս ընթացքում նոր մտքեր, նոր գաղափարներ ծնվեցին, ու հիմա շատ ավելի լավ է լինելու։ Այն, ինչ ինձ առաջադրված է եղել, որևէ աղերս չունի ինձ հետ։ Ես շատ հեռու եմ եղել այդ տեղից, տեսանյութն էլ կա։ Որևիցէ կապ չեմ ունեցել այդ ամենի հետ»,–ասաց նա։


Սուրեն Պետրոսյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանն էլ նշեց, որ Պետրոսյանի առնչությունն այդ դեպքերին իր կարծիքով ակնհայտորեն հերքվել է։ Մինչև այս պահը վարույթ իրականացնող մարմնի համար էլ է այդ կասկածը հերքվել, բայց դա չի նշանակում, որ գործը փակված է։


«Ցանկացած պահի Սուրեն Պետրոսյանին կարող են մեղադրանք առաջադրել»,–ասաց նա։

Քաղաքականություն

Պատահարներ