Ստոլտենբերգը հայտարարել Է ՌԴ-ի հետ դիմակայությունում Գերմանիայի և Բրիտանիայի հետ ՆԱՏՕ-ի համերաշխության մասին
ՆԱՏՕ-ի դաշնակիցները համակարծիք են Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ իրենց տարածքում Ռուսաստանի «թշնամական գործունեությունը» կասեցնելու հարցում։ Նման հայտարարություն է արել դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է «Փրայմ» գործակալությունը։
Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ստոլտենբերգը հիշեցրել է, որ Գերմանիայում և Միացյալ Թագավորությունում վերջերս մեղադրանքներ են ներկայացվել մի խումբ անձանց, որոնց մեղադրել են լրտեսության, սաբոտաժի և ռուսամետ գործունեության մեջ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նրանց գործողություններն անվանել է «վտանգավոր եւ անընդունելի»՝ հայտարարելով այդ հարցում դաշնակիցների համերաշխության մասին:
Ապրիլի 18-ին Գերմանիայում ձերբակալել են ռուսական հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ կասկածվողներին։ Հետաքննության վարկածով՝ նրանք պատրաստվում էին հրկիզել և պայթեցնել ռազմական և արդյունաբերական օբյեկտները, որոնք մասնակցում են Ուկրաինային օգնելու գործին։ Հնարավոր թիրախների թվում է ռազմական պոլիգոնը, որտեղ ամերիկացի զինվորականներն ուկրաինացի գործընկերներին սովորեցնում են կառավարել Abrams տանկերը։
Ապրիլի 21-ին Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է տեղի մի բնակիչ, որին մեղադրել են հօգուտ Ռուսաստանի ազգային անվտանգության մասին օրենքի դրույթները խախտելու մեջ: Հետաքննությունը վարում է Սքոթլենդ Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանումը, մանրամասները չեն հրապարակվել:
Նմանատիպ հոդվածներ
Երբ ոուսական խաղաղապահ զորակազմն ամբողջությամբ կլքի ԼՂ-ն․ Reuters
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է Լեռնային Ղարաբաղը, իսկ մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ: Այդ մ...
Քանի սահմանային սյուն է տեղադրվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն 28 սահմանային սյուն է տեղադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի...
Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը․ Civilnet
Civilnet-ը գրում է․ «Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծ...
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Խաչատրյան
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց խորհրդա...