Պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ այն, որ ապրիլի 26-ին բերման են ենթարկվել Երևան-Սևան մայրուղու հատվածում բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձինք:
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Հրապարակված տեղեկության համաձայն՝ բերման է ենթարկվել նաև Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Իրականացված այցի շրջանակում ԱԺ պատգամավորը Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ բողոքի ակցիայի իրականացման վայրից Ոստիկանության ծառայողներն իրեն Ոստիկանական մեքենայով տեղափոխել են բաժին, որից հետո միայն, բաժնի վարչական շենքում, իրեն հայտնել են, որ իր նկատմամբ որևէ ընթացակարգ նախաձեռնված չէ և բերման չի ենթարկվել։
Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո: Այս հարցին Պաշտպանն անդրադարձել է նաև նախկինում և կարևորում է նշված սահմանադրական պահանջի պահպանումը։
Դեպքի հանգամանքները ուսումնասիրելու և ընթացք տալու պահանջով համապատասխան գրություն կուղարկվի իրավասու մարմնին։
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ:
Պաշտպանը նաև կոչ է անում հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն և պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Հավաքի խաղաղ բնույթը պետք է երաշխավորված լինի։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանցում է: Նա փորձում է բանակցել գյուղացիների հետ, և համոզել նրանց՝ բացել ճանապարհը: Գյուղացիները, սակայն, հրաժարվում են բացել ճանապարհը: Կիրանցում է նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Տավուշցիները շրջափակել են ճանապարհով անցնել ցանկացող մեքենաներից մեկը, և պահանջում են մեքենայի մեջ գտնվող անձանց՝ դուրս գալ: Նրանք ասում են, որ իրենց տեղեկություններով, այդ մեքենայի մեջ քարտեզագրման աշխատանքներ իրականացնողներն են:
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնшկ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ է...
Կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել ցույցի մասնակիցներին. ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են
Կենտրոնում կարմիրբերետավորները բռնի ուժով փորձել են ցրել ԱԺԲ-ի՝ վարչապետ Փաշինյանի հեռացման պահանջով հավաքը։ Այս մասին գ...
Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությու...
Կիրանցից 31 քաղաքացի տարվել է Տավուշի ոստիկանության տարածքային բաժին. Sputnik
31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին, Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայություն...