Փաշինյանը քննարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցեր:
Պատասխանատուները նշել են, որ ծրագրի նախագիծը քննարկել են նաև շահառուների, քաղաքացիական հասարակության, բանկերի և կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման, անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման, գործող հիփոթեքային վարկի մարման օժանդակության և սոցիալական բնակարանային ֆոնդում բնակության իրավունքի տրամադրման հնարավորություններին:
Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրին մասնակից շահառուների թվին, նրանց ներկայիս բաշխվածությանը, աջակցության պայմաններին և ծրագրի փուլային եղանակով իրականացման ժամկետներին առնչվող հարցեր: Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումն ու ընդգծել ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագծի լրամշակման անհրաժեշտությունը:
Նմանատիպ հոդվածներ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել։ Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։Դեռ անցած կիրակի բաղանիսց...
29,743 քառ. կմ տարածքից անդին ՀՀ-ն ոչ մի ուղղությամբ հավակնություններ չունի. Նիկոլ Փաշինյան
Կայուն և երկարատև խաղաղությունը բոլորիս հնարավորություն կտա, որ մենք այդ միջոցները ծախսենք առնվազն ոչ այդ ծավալով և մնաց...
ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում. ՆԳՆ
ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում: Այս մասին հայտնում է ՆԳՆ–ն: «ՊՆ-ն իրականացնում է Հայա...
Կիրանց են ժամանել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքե...