Կիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ, որ էս մարդկանց ասենք՝ եղբա՛յր, այս խանութը, որ ունես, մեր հատվածում է, թե իրենց. Տավուշի մարզպետ
Կիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ, հստակեցումներ պետք է արվեն, տեղում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
«Ազատության» հարցին, թե ինչ է լինելու այս հատվածի՝ քարտեզով ադրբեջանական կողմին անցնող տների ճակատագիրը, ի՞նչ է սպավում Կիրանց գյուղին, Հայկ Ղալումյանը պատասխանեց, որ դեռ ճշգրտումների կարիք կա, սահմանագիծը հաստ է, և պետք է հասկանան՝ կոնկրետ կետերը որտեղ են լինելու։ Մարզպետն ասաց նաև, թե չգիտի՝ որտեղ են տեղադրված սահմանասյուները։
«Կիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ, որ էս մարդկանց ասենք՝ եղբա՛յր, այս խանութը, որ ունես, մեր հատվածում է, թե իրենց։ 91 թվականից առաջ գոյություն ունեցող քարտեզով... բայց այնտեղ էլ բավականին խնդիրներ կան, որովհետև այդ գիծն ինքն իրենից որոշակի տարածք է ենթադրում։ Պետք է տեղորոշվի տեղում», - ասել է նա՝ հավելելով, որ չունի տեղեկություն, որ կամուրջն անցնելու է ադրբեջանական կողմի վերահսկողությանը։
Նմանատիպ հոդվածներ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել։ Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։ Դեռ անցած կիրակի բաղանիսցիներ...
29,743 քառ. կմ տարածքից անդին ՀՀ-ն ոչ մի ուղղությամբ հավակնություններ չունի. Նիկոլ Փաշինյան
Կայուն և երկարատև խաղաղությունը բոլորիս հնարավորություն կտա, որ մենք այդ միջոցները ծախսենք առնվազն ոչ այդ ծավալով և մնաց...
ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում. ՆԳՆ
ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում: Այս մասին հայտնում է ՆԳՆ–ն: «ՊՆ-ն իրականացնում է Հայա...
Փաշինյանը քննարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լե...