ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ՝ Խորենացի փողոցում

Լարված իրավիճակ է Խորենացի փողոցում։


Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել էին ճանապարհը։


Ակցիային մասնակցում էր նաև հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ներկա են նաև ԱԺ պատգամվորներ, այլ գործիչներ։


Ոստիկանական մեծ ուժերը բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին, այդ թվում Ղազարյանին, Նաիրա Զոհրաբյանին և Լարիսա Ալավերդյանին։


Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու հատվածում:


Փողոցներ են փակվել նաեւ Երեւանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց:


Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:




Քաղաքականություն