Տավուշցիները` Փաշինյանի հրապարակած լուսանկարի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած սահմանային առաջին հենասյունը մեր պետականության տապանաքարն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը, որն այս օրերին ակցիաներ անող տավուշցիներից մեկն է։
Փաշինյանն ապրիլի 23-ին ֆեյսբուքյան էջում մի լուսանկար հրապարակեց` նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։
«Հրապարակելով սահմանային առաջին հիմնասյան լուսանկարը` ՀՀ իշխանությունն ուզում է մարդկանց մեջ պաշտպանունակությունը, պայքարը կոտրել, գոյության բնազդը մարել»,– ասել է Ղազարյանը։
Նա վստահ է` եթե առանց հոգնելու պայքարենք, ապա արդյունք անպայման կլինի։
«Մեր պահանջն է հետ կանգնել այդ պարտվողական, նահանջողական քաղաքականությունից։ Ամեն ինչ պետք է անենք, որ իշխանությունները չհանձնեն մեր հայրենիքը, հետ կանգնեն, իսկ եթե դա չեն անում, հեռանան։ Այդ երկու տարբերակի համար ենք մենք պայքարում»,– նշել է նա։
Դիլիջանի Հաղարծին գյուղի բնակիչ Մելքոն Թամրազյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ պայքարելու են այնքան, մինչև հարցն արդարացի լուծում ստանա։
«Այսօր մայրաքաղաքը ոչ թե Երևանն է, այլ Տավուշը։ Այսօր մենք այստեղ հայրենիքի մի կտորի համար ենք պայքարում, որի արդյունքը Երևանում ապրողը ավելի ուշ կզգա իր մաշկի վրա»,– նշել է նա։
Ըստ Թամրազյանի` եթե այսօր ականներից ազատում են դաշտերը, ապա դարպասներն ուղղակի բացում են նոր ցեղասպանության առաջ։
Նմանատիպ հոդվածներ
«Հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ»․ Մարուքյան
Եթե կա քարտեզ, որի հիման վրա այդ 4 գյուղերն Ադրբեջանին են պատկանում, ուրեմն, ըստ այդ քարտեզի, ՀՀ-ից հարյուրավոր հեկտարով...
«Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա». Խանդանյան
2021 թվականին Հայաստանում խաղաղության օրակարգով իշխանության եկած կառավարությունն ունի լիազորություն ջանքեր գործադրել խաղ...
ՀՀ-ի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումն իրատեսական է մինչև 2024 թ. նոյեմբեր. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերու...
«Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան Ղուկասյան
«ԴՕԿ» կուսակցության հիմանդիր Վարդան Ղուկասյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան էջում՝ կից գրառմամբ․ «Տավուշի երկրապահներ...