Բագրատ սրբազանը` Տավուշում տեղադրված սահմանային սյան մասին
Հայ–ադրբեջանական պետական սահմանին տեղադրված առաջին սահմանային սյունը Հայաստանի գերեզմանի առաջին քարն է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Առաջին քարն էր գերեզմանի։ Բացի ներքին տառապանք ու ցավ ապրելուց, այլ բան չեմ կարող ասել։ Այս ամենը ստի ու խաբեության մասին է։ Մեր երկրում իշխանություն, սեփական իշխանություն, ինչպես նաև կառավարություն գոյություն չունի, որովհետև իր ժողովրդից քվեներ է մուրացել, ստելով հետ է եկել ու հիմա ահաբեկում է։ Կովերի կեր ստուգող կա, ֆուտբոլի ցանցեր ստուգող կա, բասկետբոլ խաղացող կա, բայց կառավարություն չկա»,– ասել է սրբազանը։
Անդրադառնալով ապրիլի 23-ի երեկոյան տեղի ունեցած ձերբակալություններին, ոստիկանների կողմից կիրառված բիրտ ուժին, Սրբազանը շեշտել է` մարդիկ կոտրված չեն, քանի որ ամեն ինչ գիտակցում են։
«Մենք գիտենք, որ կարող են ձերբակալել, հարվածել, ջարդել։ Ծաղիկ չէին բաժանելու, կոնֆետներ չէին հյուրասիրելու։ Այս պայքարը ստի և ճշմարտության մասին է։ Որոշվում է, թե ում ենք ծառայելու»,–ասել է նա։
Հարցին` ինչպես է պատկերացնում ստեղծված իրավիճակի ընթացքը, սրբազանը շեշտել է` ամեն ինչ պարզ է` ճշմարտության հաղթանակը պետք է լինի։
Նմանատիպ հոդվածներ
«Հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ»․ Մարուքյան
Եթե կա քարտեզ, որի հիման վրա այդ 4 գյուղերն Ադրբեջանին են պատկանում, ուրեմն, ըստ այդ քարտեզի, ՀՀ-ից հարյուրավոր հեկտարով...
«Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան Ղուկասյան
«ԴՕԿ» կուսակցության հիմանդիր Վարդան Ղուկասյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան էջում՝ կից գրառմամբ․ «Տավուշի երկրապահներ...
Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ․ նա արձանագրեց՝ քաղաքացին պետություն ունենա...
«Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա». Խանդանյան
2021 թվականին Հայաստանում խաղաղության օրակարգով իշխանության եկած կառավարությունն ունի լիազորություն ջանքեր գործադրել խաղ...