ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Խանդանյան
ՌԴ խաղաղապահները, որոնք դուրս են եկել Լեռնային Ղարաբաղից, չեն կարող տեղափոխվել Հայաստան։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը։
Նա չի կարծում, որ ՌԴ խաղաղապահները կարող են կամ պետք է մնան Հայաստանի Հանրապետության տարածքում։ Խանդանյանը նաև հայտարարեց, որ խաղաղապահները չեն կարողացել կատարել իրենց գործառույթները ԼՂ-ում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խաղաղապահների ավտոշարասյունը Լեռնային Ղարաբաղից ուղևորվել է Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր, և ինչպես ավելի ուշ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, նրանք ժամանել են այդ կետերի փակման աշխատանքները կազմակերպելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական սահմանից ինչ հեռավորության վրա կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը․ FIP
«Փաստերի ստուգման հարթակը» գրել է, որ Google Maps-ում ներկայացված՝ Տավուշում սահմանազատման ենթակա հայ-ադրբեջանական սահմա...
Չախոյանը՝ Ծիծեռնակբերդում վարչապետի կնորջ ու դստեր մոտ «Նիկոլ դավաճան» և այլ վանկարկումների մասին
Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջու...
Կիրանցի վարչական ղեկավարը Փաշինյանի հետ հանդիպումից նոր մանրամասներ է հայտնել
«Ես հրաժարական չեմ տալիս, դրա կարիքը չկա, բայց իմ գյուղի ժողովրդի կողքին եմ մինչեւ վերջ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում այս...
Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը
Տավուշի մարզի Կիրանցի վարչական ղեկավարը հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ։ Այդ մասին, Sputnik Արմենիայի տեղեկությ...