Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին, ասել՝ իշխանություններն ինչ պլանավորել են, դա էլ անելու են․ NEWS
Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը գիշերը հանդիպել է գյուղացիների հետ եւ հայտնել, որ իշխանությունները ոչ մի նոր բան չեն ասում, ինչ պլանավորել են, դա էլ անելու են: Այս մասին հայտնում է NEWS.am-ը։
Գյուղացիներն ամբողջ գիշեր ճանապարհը փակ են պահել:
Նշենք, որ երեկ երեկոյան ավելի քան 2 ժամ կառավարության շենքում տեղի է ունեցել Տավուշի սահմանամերձ համայնքների վարչական շրջանների ղեկավարների, բնակիչների եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը: Չնայած հավաստիացումներին, որ մինչ հանդիպումը սահմանազատման կամ որեւէ այլ գործընթաց տեղի չի ունենա, Ոսկեպարի եկեղեցու մոտ երեկ տեղի են ունեցել ականազերծման աշխատանքներ:
Երեկվա հանդիպմանը զուգահեռ մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացնում կառավարության դիմաց՝ իրենց դժգոհությունը հայտնելով Տավուշից միակողմանիերն Ադրբեջանին տարածքներ զիջելու հետ կապված:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կիրանց համայնքում արդեն մի քանի օր է, ինչ փակ է միջպետական ճանապարհը, այն բանից հետո երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։ Նաև քարտեզ է հրապարարկել, որով Կիրանցի որոշ հատված անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Նշենք, որ նախօրեին Ոսկեպարում ժողովուրդը թույլ չէր տալիս ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո եկեղեցին հայտնվելու է սահմանի եզրին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական սահմանից ինչ հեռավորության վրա կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը․ FIP
«Փաստերի ստուգման հարթակը» գրել է, որ Google Maps-ում ներկայացված՝ Տավուշում սահմանազատման ենթակա հայ-ադրբեջանական սահմա...
Կիրանցի վարչական ղեկավարը Փաշինյանի հետ հանդիպումից նոր մանրամասներ է հայտնել
«Ես հրաժարական չեմ տալիս, դրա կարիքը չկա, բայց իմ գյուղի ժողովրդի կողքին եմ մինչեւ վերջ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում այս...
Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը
Տավուշի մարզի Կիրանցի վարչական ղեկավարը հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ։ Այդ մասին, Sputnik Արմենիայի տեղեկությ...
Չախոյանը՝ Ծիծեռնակբերդում վարչապետի կնորջ ու դստեր մոտ «Նիկոլ դավաճան» և այլ վանկարկումների մասին
Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից։ Այս մասին Ֆեյսբուքյան իր...