Հիմա նրանք ուզում են ազատվել այդ վիճակից, բայց դա անհնար է․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտասահմանյան վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ Հայաստանին կեղծ մեղադրանքներ ներկայացնելով այն խախտելու և Նախիջևանի հետ հաղորդակցություն չտրամադրելու համար։
Ալիևի խոսքով՝ հնարավոր չի լինի խուսափել այդ պարտավորությունից։ Նա նշել է, թե անկախ նրանից՝ «ինչպես են դասավորվել մյուս հանգամանքները», փաստաթղթի տակ ստորագրություններ են դրված։ Ալիևը նշել է, թե Բաքուն ստիպված է եղել այդ ճանապարհին այլընտրանք գտնել Իրանի տարածքով:
Նա կարծիք է հայտնել, թե, իբր, Հայաստանը պարտավոր է իր տարածքով ճանապարհ տրամադրել դեպի Նախիջևան, որն ապահովված կլինի միջազգային անվտանգային մեխանիզմով։ Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, նշել՝ դա կյանքի կոչելու համար նախ պետք է համաձայնության գալ Բաքվի հետ։
Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ փոխադարձության և հավասարության սկզբունքներով, և միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի կարող քննարկվել:
«Իսկ հիմա նրանք ուզում են, այսպես ասած, ազատվել այդ վիճակից։ Բայց դա անհնար է։ Նրանք արգելափակում են Նախիջևանի հետ ճանապարհային հաղորդակցության հաստատման հնարավորությունը։ Նման պահվածքը, իհարկե, շատ հիասթափեցնող է», - նշել է Իլհամ Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական սահմանից ինչ հեռավորության վրա կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը․ FIP
«Փաստերի ստուգման հարթակը» գրել է, որ Google Maps-ում ներկայացված՝ Տավուշում սահմանազատման ենթակա հայ-ադրբեջանական սահմա...
Չախոյանը՝ Ծիծեռնակբերդում վարչապետի կնորջ ու դստեր մոտ «Նիկոլ դավաճան» և այլ վանկարկումների մասին
Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջու...
Կիրանցի վարչական ղեկավարը Փաշինյանի հետ հանդիպումից նոր մանրամասներ է հայտնել
«Ես հրաժարական չեմ տալիս, դրա կարիքը չկա, բայց իմ գյուղի ժողովրդի կողքին եմ մինչեւ վերջ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում այս...
Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը
Տավուշի մարզի Կիրանցի վարչական ղեկավարը հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ։ Այդ մասին, Sputnik Արմենիայի տեղեկությ...