Տավուշի մարզի ներկայացուցիչներն իրենք են գալու Երևան՝ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի հրաժարվել տավուշցիների հետ հանդիպելուց։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է փոխվարչապետի աշխատակազմի մամուլի քարտուղար Անի Բաբայանը։


Նշենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Մհեր Գրիգորյանը հրաժարվել է տավուշցիների հետ հանդիպումից։


«Սկզբում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպել կառավարության շենքում»,- ասել է Բաբայանը։


Նրա խոսքով` Տավուշի մարզի ներկայացուցիչներն իրենք են գալու Երևան։


Ներկա պահին փոխվարչապետի գրասենյակից չեն հայտնում հանդիպման ժամը, և թե կոնկրետ ովքեր են մասնակցելու դրան։


Քաղաքականություն