Ադրբեջանը մեր մեծ հարևանն է, բարեկամը, գործընկերն ու դաշնակիցը․ Պեսկով
Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններն առանձնանում են հարուստ ավանդույթներով և համագործակցության զարգացման մեծ ներուժով: Այս մասին լրագրողների հետ կանոնավոր ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Միջոցառման ընթացքում թղթակիցները խնդրել են նրան մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Մոսկվա: Նրանք ուշադրություն են դարձրել, որ հանրապետության ղեկավարի այցը համընկել է Բայկալ-Ամուրի մայրուղու (BAM) շինարարության մեկնարկի 50-ամյակի հետ։ Ընդ որում, ԶԼՄ-ների աշխատակիցները հետաքրքրվել են, թե ինչով է բացատրվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ադրբեջանի նկատմամբ այդքան սևեռուն ուշադրությունը:
«Նրանով, որ դա մեր մեծ հարևանն է, բարեկամը, գործընկերն ու դաշնակիցը։ Եվ իսկապես, մենք շատ ընդհանուր հետաքրքրություններ ունենք։ Մենք համագործակցության մեծ ներուժ ունենք և կարևորը մեր երկկողմ հարաբերությունների հարուստ ավանդույթներն են», - ասել Է Պեսկովը։
Նա հավելել է, որ Մոսկվան և Բաքուն քաղաքական կամք ունեն կապերի հետագա ամրապնդման համար:
Այսօր Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունում ընդգծել են, որ այցը կազմակերպվել է Պուտինի հրավերով:
Սպասվում է, որ մոտ ժամանակներս Մոսկվայում կկայանան երկու պետությունների ղեկավարների բանակցությունները: Հանդիպման ընթացքում Պուտինն ու Ալիևը կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում և երկրների միջև հարաբերությունների զարգացումը:
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցի վարչական ղեկավարը Փաշինյանի հետ հանդիպումից նոր մանրամասներ է հայտնել
«Ես հրաժարական չեմ տալիս, դրա կարիքը չկա, բայց իմ գյուղի ժողովրդի կողքին եմ մինչեւ վերջ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում այս...
Ադրբեջանական սահմանից ինչ հեռավորության վրա կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը․ FIP
«Փաստերի ստուգման հարթակը» գրել է, որ Google Maps-ում ներկայացված՝ Տավուշում սահմանազատման ենթակա հայ-ադրբեջանական սահմա...
Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը
Տավուշի մարզի Կիրանցի վարչական ղեկավարը հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ։ Այդ մասին, Sputnik Արմենիայի տեղեկությ...
ՀԱՊԿ-ում մեկնաբանել են Արցախից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերումը
Բաքուն սեփական ուժերն ունի Ղարաբաղում անվտանգության ապահովման համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...