 
                                        
                                        
                                        
                                    Տղամարդը մտել է Փարիզում Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն կազմակերպել
 
                                        
                                        
                                        
                                    Անհայտ տղամարդը մտել է Փարիզում Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել է պայթյուն կազմակերպել։  Այս մասին հայտնում է Europe 1 ռադիոկայանը։
«Այս պահին Փարիզի 16-րդ շրջանում իրանական հյուպատոսության շենքում մարդ է գտնվում: Այս մասին Europe 1-ին-ին հայտնել է ոստիկանության աղբյուրը: Նա իր հետ պայթուցիկով գոտի է կրում եւ սպառնում է այն գործի դնել», - ասվում է հրապարակման մեջ։
Անվտանգության նկատառումներով Փարիզում ընդհատվել է մետրոյի գծերից մեկի երթևեկությունը, իսկ շրջանը շրջափակվել է:
Ենթադրվում է, որ տղամարդը թաքնվում է հյուպատոսության սենյակներից մեկում՝ դեսպանի ներկայությամբ։
Ավելի ուշ Ոստիկանությունը ձերբակալեց տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանում, հայտնում է BFM-ը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ տղամարդն իբր ցանկացել է վրեժ լուծել եղբոր մահվան համար։ Այլ հանգամանքներ դեռ չեն հաղորդվում։
 
                        






























 
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                            