ՆԱՏՕ–ի անդամ երկրների ՊՆ ղեկավարները և Վլադիմիր Զելենսկին կհանդիպեն
Ապրիլի 19-ին կկայանա Ուկրաինային աջակցության հարցերով Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ նիստը կկայանա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով։
Նրանից բացի հանդիպմանը ներկա կլինեն ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարությունների ղեկավարները։ Մասնակիցները կքննարկեն Ուկրաինային ռազմական աջակցությունը։
«Կդիտարկվի Ուկրաինային աջակցության ավելացման հարցը։ Մասնավորապես, ես ակնկալում եմ քննարկում հակաօդային պաշտպանության, ինչպես նաև հրետանային արկերի վերաբերյալ՝ շարունակելով չեխական նախաձեռնությունը, որին աջակցել են Նիդեռլանդները և Դանիան», - ասել է Ստոլտենբերգը Նիդերլանդների Դանիայի և Չեխիայի վարչապետների հետ հանդիպումից հետո կայացած համաժողովում։
Նմանատիպ հոդվածներ
29,743 քառ. կմ տարածքից անդին ՀՀ-ն ոչ մի ուղղությամբ հավակնություններ չունի. Նիկոլ Փաշինյան
Կայուն և երկարատև խաղաղությունը բոլորիս հնարավորություն կտա, որ մենք այդ միջոցները ծախսենք առնվազն ոչ այդ ծավալով և մնաց...
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել։ Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։Դեռ անցած կիրակի բաղանիսց...
Ֆրանսիայում բռնագրավել են Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ և նրա սիրեցյալի վիլլան
Ֆրանսիայի իշխանությունները բռնագրավել են Բիարիցում գտնվող վիլլան, որը կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ և...
Իսրայելը մտադիր է եղել Իրանի դեմ պատասխան հարված տալ երկուշաբթի գիշերը
Իսրայելը մտադիր է եղել Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշել է հետաձգել այն։ Այս մասի...