Ֆրանսիայում բռնագրավել են Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ և նրա սիրեցյալի վիլլան
Ֆրանսիայի իշխանությունները բռնագրավել են Բիարիցում գտնվող վիլլան, որը կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կնոջ և նրա նոր զուգընկերոջ հետ: Այս մասին գրում է BBC–ի ռուսական ծառայությունը՝ հղում տալով ֆրանսիական Challenges (վճարովի հասանելիություն) հրատարակությանը:
Challenges–ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ ֆրանսիական արդարադատությունը բռնագրավել է Բիարիցում գտնվող «Սյուզան» (նույն ինքը՝ Rêverie («Երազ»)) վիլլան, որը կապված է ՌԴ նախագահի նախկին կնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի և նրա նոր զուգընկեր Արթուր Օչերետնիի հետ:
Հրատարակության տվյալներով՝ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող վիլլան գրավելու որոշումն ընդունվել է դեկտեմբերի 6-ին։
Հրատարակությունները, որոնք վերջին տարիներին Ռուսաստանի իշխանությունների կողմից ճանաչվել են որպես «օտարերկրյա գործակալներ» և «անցանկալի կազմակերպություններ», 2017 թվականից ի վեր նշված վիլլան կապում են Արթուր Օչերետնիի և Լյուդմիլայի հետ, ով 2013 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամուսնալուծվելուց հետո վերցրել է նոր ամուսնու ազգանունը՝ դառնալով Օչերետնայա:
Զույգը պատժամիջոցների տակ է գտնվում Մեծ Բրիտանիայում 2022 թվականի մայիսից, բայց ոչ Եվրամիությունում, այդ թվում՝ Ֆրանսիայում: Մինչ վիլլայի բռնագրավումը Փարիզի դատախազության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժինը խուզարկություն է իրականացրել այնտեղ։ Նշվում է, որ այժմ Օչերետնին պետք է ապացուցի, որ վիլլան ձեռք է բերել օրինական միջոցներով, գրում է Challenges-ը։
Նմանատիպ հոդվածներ
29,743 քառ. կմ տարածքից անդին ՀՀ-ն ոչ մի ուղղությամբ հավակնություններ չունի. Նիկոլ Փաշինյան
Կայուն և երկարատև խաղաղությունը բոլորիս հնարավորություն կտա, որ մենք այդ միջոցները ծախսենք առնվազն ոչ այդ ծավալով և մնաց...
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել։ Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։Դեռ անցած կիրակի բաղանիսց...
Իսրայելը մտադիր է եղել Իրանի դեմ պատասխան հարված տալ երկուշաբթի գիշերը
Իսրայելը մտադիր է եղել Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշել է հետաձգել այն։ Այս մասի...
ՀՀ-ն ինձ համար ավելի կարևոր է քան իմ կարիերան. Նիկոլ Փաշինյան
Բերքաբերում՝ տներից դիմացը պետք է խրամատ չլինի, քեֆ-ուրախություն պետք է լինի․ ՀՀ-ն ինձ համար ավելի կարևոր է քան իմ կարիե...