Մահացած ճանաչված գերմանացի միլիարդատերը հայտնաբերվել է Ռուսաստանում՝ երիտասարդ սիրուհու գրկում. Daily Mail

Ծնվել է Գերմանիայում, մահացել Ալպերում և հարություն է առել Մոսկվայում երիտասարդ սիրուհու գրկում. անհետացած գերմանացի միլիարդատեր և OBI-ի սեփականատեր Կարլ-Էրիվան Հաուբը հայտնաբերվել է Ռուսաստանում: Այս մասին գրել է Daily Mail–ը:


Կառլ-Էրիվան Հաուբը 6 տարի առաջ մահացած է հայտարարվել իր հայրենիքում: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա խորհրդավոր կերպով անհետացել է շվեյցարական Ալպերում դահուկներով սահելիս՝ առավոտյան նա հյուրանոցից դուրս է եկել դահուկներով, իսկ հետո չի վերադարձել։


Քննիչների խոսքով՝ իր անհետացման օրը նա 13 անգամ հեռախոսազրույց է ունեցել ոմն Վերոնիկա Էյի հետ։


Դա կարող է վկայել այն մասին, որ նրանք քննարկել են նրա մահը բեմադրելու և Ռուսաստան հետագա փախուստի մանրամասները, գրում է Daily Mail-ը։ Նշվում է նաև, որ սիրահարները կարող էին հանդիպել Մոսկվայում և Սոչիում։


Եվրոպայում Հաուբը թողել է կնոջ, երկու երեխաների և 75 հազար աշխատող ունեցող ընկերություն։



Քաղաքականություն