Ճապոնիան կպահպանի Ռուսաստանի նավթագազային նախագծերում իր բաժինը
Ճապոնիան մտադիր է պահպանել իր մասնաբաժինը Ռուսաստանում նավթագազային նախագծերում։
Տոկիոն դրանք կարևոր է համարում էներգետիկ անվտանգության համար։
Նման տվյալներ են պարունակում երկրի արտաքին գործերի նախարարության «Կապույտ գիրք դիվանագիտության մասին» տարեկան զեկույցում։
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է ռուսական էներգետիկ ռեսուրսները, այդ թվում՝ ածուխն ու նավթը աստիճանաբար դուրս բերելու մտադրության մասին։
«Սակայն, ինչ վերաբերում է այնպիսի նախագծերին, ինչպիսիք են «Սախալին-1»-ը և «Սախալին-2»-ը, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կայուն մատակարարումների ապահովման լույսի ներքո, Ճապոնիան շարունակում է դրանք դիտարկել որպես կարևոր նախագծեր երկրի էներգետիկ անվտանգության ոլորտում և մտադիր է.մ պահպանել մասնաբաժինը դրանցում», - նշվում է զեկույցում:
Միևնույն ժամանակ, դիվանագետները պարզաբանում են, որ Տոկիոն G7 երկրների հետ համագործակցությամբ կշարունակի Ռուսաստանի դեմ «կոշտ պատժամիջոցների քաղաքականություն» վարել։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ի նավթի պաշարները մեկ շաբաթվա ընթացքում աճել են 5,84 մլն բարելով
ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարներն անցյալ շաբաթ ավելացել են 5,84 մլն բարելով՝ մինչև 457,26 մլն բարել, հաղորդում է երկրի է...
Գրոսսին խոստովանել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը մոտ է եղել միջուկային վթարի. Bloomberg
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանը մոտ է եղել միջուկային վթարի՝ անօդաչու թռ...
Թաիլանդը միասնական վիզա է առաջարկում Հարավարևելյան Ասիայի վեց երկրների համար
Թաիլանդի վարչապետ Սեթթա Թավիսինը Հարավարևելյան Ասիայի հինգ այլ երկրների ներկայացուցիչներին առաջարկում է Շենգենյան վ...
ՌԴ–ում կալանավորվել է «Լուկօյլ»–ի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը
ՌԴ–ում Բասմանի դատարանը թույլ է տվել կալանավորել «Լուկօյլ» ՓԲԸ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ալեքսեյ...