ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիաներ՝ Թբիլիսիում՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ
Թբիլիսիի խորհրդարանի շենքի առջև ընթանում է ոչ մեծաթիվ ակցիա՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման, երեկոյան նախատեսված է լայնածավալ հանրահավաք, հայտնել են կազմակերպիչները:
Վրաստանի խորհրդարանը այսօր սկսել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը: «Վրացական երազանք» խմբակցության ներկայացրած օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվում է խորհրդարանի իրավաբանական կոմիտեում:
Միջոցառման անոնսում, որը հրապարակվել է սոցիալական ցանցում, գրված է, որ առաջին ակցիան տեղի է ունենում առավոտյան խորհրդարանի շենքի դիմաց, իսկ «ժամը 19:00-ին (համընկնում է Երեւանի ժամանակի հետ) Ռուսթավելի պողոտան սպասում է յուրաքանչյուր քաղաքացու»:
Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարան էր ներկայացրել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որը զանգվածային հուզումներ էր առաջացրել անցյալ տարվա մարտին: GՕտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծում «օտարերկրյա ազդեցության գործակալ» եզրույթի փոխարեն օգտագործվել է «օտարերկրյա ուժի շահերը վարող կազմակերպություն» եզրույթը, օրինագծի մնացած բովանդակությունը մնում է նույնը: Թբիլիսիում արդեն սկսվել են բողոքի հաճախակի ակցիաներ՝ օրինագիծը հետ կանչելու պահանջով։
Ցուցարարները պնդում են, որ օրինագիծը ռուսականի անալոգն է։
Վրաստանի խորհրդարանը 2023 թվականի մարտի 7-ին առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Դրանից հետո Թբիլիսիում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք ոստիկանության կողմից ցրվել են արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների կիրառմամբ: ՆԳՆ տվյալներով՝ ձերբակալվել է 133 մարդ։ Ավելի ուշ Վրաստանի իշխանությունները հետ են կանչել օրինագիծը խորհրդարանից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք հանրային տրանսպորտում՝ ՔՊ պատգամավորի և ուղևորի միջև
Համացանցում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ քաղաքացին, տեսնելով ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանին, ասում է. «Հակահայ վիժվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները ծաղրում են Արցախում մնացած տարեց տղամարդուն. Մարուքյան
Հենց սա էլ մենք անվանել ենք ադրբեջանական ռեժիմի դեմք և դրա հիման վրա անընդհատ պնդել ենք, որ այն ի վիճակի չէ ապահովելու Լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է իրականացվում ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից․ NEWS
Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումն իրականացվում է փուլերով։ Այս մասին NEWS.am -ի թղթակցին հայտնել է դիվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկսվել է Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Սկսվել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը։ Այս մասին հայտնում...