Հայաստանի երկու արբանյակները գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում

Հայաստանի 2 արբանյակները 2024թ. մարտի 27-ին վերջապես գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն՝ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսի շրջանակում։

«2024թ. հունվարին ՀՀ-ում ստեղծվել է արբանյակային տվյալների ընդունիչ կայան. «Գեոկոսմոս» ՓԲԸ ընդունիչ կայանի մասին է խոսքը: 2024թ. մարտի 27-ին ՀՀ 2 արբանյակները վերջապես գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում»,- նշեց նախարարը:

Նա տեղեկացրեց՝ սկսվել է «Արմսաթ 1» արբանյակից ստացված տվյալների կիրառությունը 1:200.000 մասշտաբի քարտեզների թարմացման, մշտադիտարկումների և այլ ուսումնասիրությունների շրջանակում:

Նախարարը հավելեց նաև, որ քայլեր են ձեռնարկվել «Արմսաթ 1» արբանյակի կարողությունները ՀՀ ոլորտային գիտական ուղղություններին ծառայեցնելու ուղղությամբ:

Քաղաքականություն