ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանական ուժերը գրավել են «Իսրայելի հետ կապված» բեռնատար նավը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում գրավել են MSC Aries առեւտրային նավը: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից ծովային առեւտրային փոխադրումների համակարգման կենտրոնը հայտնել էր ԱՄԷ-ի ափերից ոչ հեռու ծովում տեղի ունեցած միջադեպի մասին: Իրանական ուժերը գնդակոծել են Պորտուգալիայի դրոշի ներքո ընթացող MSC Aries կոնտեյներային նավը։ Այս նավը կապված է բրիտանական Zodiac Maritime ընկերության հետ, որն իր հերթին իսրայելցի գործարար Էյալ Օֆերի Zodiac Group ընկերության մի մասն է։
Գործակալության տվյալներով՝ գրավված նավն ուղարկվել է Իրանի տարածքային ջրեր։
ԶԼՄ-ները գրում են, որ նավի վրա գտնվում են 20 ֆիլիպինցի նավաստիներ, բեռն ուղևորվում էր Հնդկաստան:
Հորմուզի նեղուցը և Արաբական ծովը նավթի և գազի մատակարարման հիմնական լոգիստիկ հանգույցներն են։ Պարսից ծոցի երկրներից նավթային տանկերները նրանց միջոցով տեղափոխում են ածխաջրածնային հումքի համաշխարհային սպառման ընդհանուր ծավալի մոտավորապես մեկ հինգերորդը Ճապոնիայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների շուկաներում:


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները ծաղրում են Արցախում մնացած տարեց տղամարդուն. Մարուքյան
Հենց սա էլ մենք անվանել ենք ադրբեջանական ռեժիմի դեմք և դրա հիման վրա անընդհատ պնդել ենք, որ այն ի վիճակի չէ ապահովելու Լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի՝ Ոսկեպարում շոու-պատարագներ անելու հայտարարության մասին
Այո՛, Ոսկեպարում «Stand up» է, եթե ոչ հայերեն բառակապակցությամբ ասեմ՝ «Stand up against evil» է՝ ստի ու չարի դեմ պայքար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք հանրային տրանսպորտում՝ ՔՊ պատգամավորի և ուղևորի միջև
Համացանցում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ քաղաքացին, տեսնելով ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանին, ասում է. «Հակահայ վիժվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինսկում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Հայկակա...