Իսրայելի արտգործնախարարը Իրանին մեղադրել է ծովահենության մեջ
Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը X (նախկին Twitter) սոցիալական ցանցում մեղադրել է Իրանի իշխանություններին ծովահենության մեջ՝ Պորտուգալիայի դրոշի ներքո Հորմուզի նեղուցի ջրերում նավարկող բեռնանավը գրավելուց հետո, և կոչ է արել ԵՄ-ին և ողջ քաղաքակիրթ աշխարհին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն:
«ԻՀՊԿ-ն զավթել է ԵՄ անդամին պատկանող պորտուգալական քաղաքացիական բեռնատար նավը և հայտարարել, որ այն պատկանում է Իսրայելին: Այաթոլլա Խամենեիի ռեժիմը հանցավոր ռեժիմ է, որն աջակցում է ՀԱՄԱՍ-ի հանցագործություններին և այժմ ծովահեն գործողություն է իրականացնում՝ խախտելով միջազգային իրավունքը: Ես կոչ եմ անում Եվրամիությանը և ազատ աշխարհին ԻՀՊԿ-ն անհապաղ հայտարարել ահաբեկչական կազմակերպություն և պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ», - գրել է Կացը:
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԻՀՊԿ-ի ստորաբաժանումները Հորմուզի նեղուցի ջրերում գրավել են բեռնանավ, որն անցնում էր Պորտուգալիայի դրոշի ներքո: IRNA լրատվական գործակալության տվյալներով՝ MCS Aries կոչվող կոնտեյներային նավը որսացել է ԻՀՊԿ ծովային հատուկ ջոկատայինները՝ նավի տախտակամածի վրա գործողություն իրականացնելու եւ անձնակազմի տարհանման միջոցով:
Նշվում էր, որ բեռնատար նավը ուղևորվում է Իրանի տարածքային ջրեր։ Գործակալությունը գրում է, որ նավն ընթացել է պորտուգալական դրոշի ներքո, դրա սեփականատերը գործարար Էյալ օֆերի իսրայելական Zodiac Maritime ընկերությունն է:
Միջադեպը տեղի է ունեցել Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա վերջերս իսրայելական ավիահարվածին պատասխանելու Թեհրանի խոստումների ֆոնին, որի հետևանքով զոհվել են իրանական զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների մի քանի սպաներ:
Նմանատիպ հոդվածներ
Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարացվեց. փաստաբանը մանրամասնում է
Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի լրատվամիջոցներ, լրագրողներ և բոլոր նրանք ով հետաքրքրված է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիները քանդում են Շուշիի Ղազանչեցոց տաճարը
Ադրբեջանանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման»...
Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը
Ռուսաստանի կառավարությանը ներկայացվել է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրինագիծ։ Այն փոփոխություններ...
ԱԱԾ-ն մանրամասնել է հայ-ադրբեջանական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպը
ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղ...