Վրաստանի նախագահը իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն անվանել է «ռուսական երազանք»
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն անվանել է «ռուսական երազանք»՝ նրա քաղաքականության պատճառով։
«Սա «ռուսական երազանք է», – պատասխանել է Զուրաբիշվիլին հեռուստահաղորդավարի այն հարցին, թե «Վրացական երազանքը» կարո՞ղ է «ռուսական» համարվել իր վարած քաղաքականության և ընդունած որոշումների համար։
Ինչպես նշել է Զուրաբիշվիլին, ինքը երկար ժամանակ ձեռնպահ էր մնում Վրաստանի կառավարությանը ռուսամետ անվանելուց, քանի որ նախագահության ինստիտուտը ենթադրում է չեզոքություն, և նման գնահատականը կարող է խանգարել Վրաստանի եվրոպական ուղուն։ Բայց հիմա, ըստ նրա, երկիրն այն փուլում է, երբ անհրաժեշտ է փրկել եվրոպական այս ճանապարհը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։Այս մասին ասվում է ՌԴ Ա...
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. Միրզոյան
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին այսօր...
Եթե ՀՀ-ն ցանկանում է ռուս զինվորներ իր հողում, դա իր ինքնիշխան որոշումն է. ԵՄ ներկայացուցիչ. «Ազատություն»
Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դ...
Մինչ այժմ ոչ ոք չի կարող կանխորոշել, թե ԵՄ-ի հետ սկսված նոր ճանապահը մեզ ինչ հանգրվանի կտանի․ Միրզոյան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, և դրանք ավելի ու ավելի են ուժեղանում այն հիասթափության...