ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՊՀ ԱԳ նախարարները 1 րոպե լռությամբ հարգել են «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի հիշատակը
Դժբախտությունները պետք է համախմբեն ԱՊՀ երկրներին։ Այս մասին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի սկզբում հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկը։ Տեղեկությունը փոխանցում է Sputnik-ի թղթակիցը։
«Մենք կիսում ենք զոհվածների հարազատների և մտերիմների, ողջ ռուս ժողովրդի վիշտը։ Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը», – ասել է նա։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ բացի ռուսներից զոհերի և տուժածների թվում եղել են նաև ԱՊՀ այլ երկրների քաղաքացիներ:
Ալեյնիկն ընդգծել է, որ ահաբեկչությունից եւ «դրա միջազգային բաղադրիչից» տուժում են անմեղ մարդիկ՝ անկախ ազգությունից, էթնիկ կամ կրոնական պատկանելությունից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները ծաղրում են Արցախում մնացած տարեց տղամարդուն. Մարուքյան
Հենց սա էլ մենք անվանել ենք ադրբեջանական ռեժիմի դեմք և դրա հիման վրա անընդհատ պնդել ենք, որ այն ի վիճակի չէ ապահովելու Լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինսկում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Հայկակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի՝ Ոսկեպարում շոու-պատարագներ անելու հայտարարության մասին
Այո՛, Ոսկեպարում «Stand up» է, եթե ոչ հայերեն բառակապակցությամբ ասեմ՝ «Stand up against evil» է՝ ստի ու չարի դեմ պայքար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք հանրային տրանսպորտում՝ ՔՊ պատգամավորի և ուղևորի միջև
Համացանցում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ քաղաքացին, տեսնելով ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանին, ասում է. «Հակահայ վիժվա...