Սեփական կարիքները պետական բյուջեի հաշվին․ 3 մլն 850 հազար դրամի ջուր Ազգային Ժողովի համար.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ գրեթե բոլոր գերատեսչությունները հաճախ սնվում, որոշ գերատեսչությունների ղեկավարներ էլ նաեւ նվերներ են գնում, օրինակ, նախարարությունների բյուջեից։ Նվերներին դեռ կանդրադառնանք. բայց այ ամենաուշագրավը պետական կառույցների կենցաղային գնումներն են ՀՀ պետական բյուջեի հաշվին։
Օրինակ՝ ՀՀ Ազգային ժողովը 2024 թվականի հունվարի 1-ին էլեկտրոնային աճուրդով գնել է ըմպելու ջուր՝ 3 մլն 850 հազար դրամի։ Պայմանագրով նախատեսված է 70 հազար շիշ խմելու ջուր առաքել ՀՀ ԱԺ 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կիսամյակներին, ամեն անգամ՝ 15 կամ 20 հազար հատ։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մեկ անձից գնման եղանակով գնել է «Բյուրեղ» ջուր, որի մեկ հատի արժեքը կազմել է 160 դրամ եւ «Ջերմուկ», որի մեկ հատի արժեքը՝ 180 դրամ։ Ջրերի գնման ընդհանուր արժեքը կազմել է 120 հազար ՀՀ դրամ։ Ջրի հետ մեկտեղ կոմիտեի կարիքների համար գնվել է 30 հատ 100 գրամանոց աղացած սուրճ, որոնցից մեկ փաթեթի արժեքը կազմել է 600 դրամ։ Կոմիտեն այս գնումների համար վճարել է 138 հազար դրամ։
Սպասենք հետագա «կարեւոր» գնումներին»։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։ Այս մասին ասվում է ՌԴ...
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում. Միրզոյան
ՀԱՊԿ-ն ասում է, որ ՀՀ սահմանները չի ճանաչում և իր պատասխանատվության գոտին Հարավային Կովկասում հստակ չէ։ Այս մասին այսօր...
Եթե ՀՀ-ն ցանկանում է ռուս զինվորներ իր հողում, դա իր ինքնիշխան որոշումն է. ԵՄ ներկայացուցիչ. «Ազատություն»
Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դ...
Մինչ այժմ ոչ ոք չի կարող կանխորոշել, թե ԵՄ-ի հետ սկսված նոր ճանապահը մեզ ինչ հանգրվանի կտանի․ Միրզոյան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, և դրանք ավելի ու ավելի են ուժեղանում այն հիասթափության...