ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոռանամ ես, եկեք բոլորս միասին հուզվենք, Արշա՜կ, տուն արի․ Քոչարյան
Ամեն ինչ միտված է լինելու խաղաղության օրակարգին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Հարցին՝ կրակոցներով խաղաղություն լինո՞ւմ է՝ Քոչարյանը պատասխանեց.«Կրակոցներ պետք է չլինեն, բայց կրակոցներն արդեն 30 տարի է, ինչ մեզ ուղեկցում են։ Մի վախեցեք։ Կրակոցները պետք է, վերջիվերջո, կանգնեն։ Այս թշնամանքը երկար տարիների արդյունք է, դա հաղթահարելը հեշտ չի լինելու։ Խաղաղության հասնելն ավելի բարդ է, քան պատերազմելը։ Իսկ շատ դեպքերում պատերազմ անում են՝ խաղաղության հասնելու համար։ Խաղաղության հասնելու համար մենք ամեն օր պետք է մեր ԶՈՒ կարողոություններն ավելացնենք»։
Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին՝ միգուցե կրակոցին կրակոցով պատասխանենք, Ադրբեջանը դադարի կրակել՝ Քոչարյանը նշեց.«Եթե դրա կարիքը լինի, դուք դրան էլ ականատես կլինեք։ Ի դեպ, Հայաստանից փախած Պաշտպանության նախկին նախարարը խոսում է կրակել- չկրակելուց։ Խոսքը Արշակ Կարապետյանի մասին է։ Չկրակելու որևէ հրաման գոյություն չունի, եթե հրամանատարը գտնում է, որ պետք է պատասխան տրվի, նա այդ պատասխանը կտա»։
Անդրանիկ Քոչարյանը դիմեց պաշտպանության նախկին նախարարին՝ ասելով՝ «Քոռանամ ես, եկեք բոլորս միասին հուզվենք, Արշակ, տուն արի, արի տրիբունալ էստեղ ստեղծենք։ Ոնց կարող եմ չհետևել ՀՀ–ից փախած պաշտպանության նախարարներին, նրան վաղուց եմ հետևում»,–ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը` պատասխանելով հարցին, թե Արշակ Կարապետյանին այստեղ տրիբունալ է սպասվում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները ծաղրում են Արցախում մնացած տարեց տղամարդուն. Մարուքյան
Հենց սա էլ մենք անվանել ենք ադրբեջանական ռեժիմի դեմք և դրա հիման վրա անընդհատ պնդել ենք, որ այն ի վիճակի չէ ապահովելու Լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինսկում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Հայկակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, ֆոն դեր Լայենն ու Բլինքենը հանդես են գալիս հայտարարությամբ
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը։ Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի՝ Ոսկեպարում շոու-պատարագներ անելու հայտարարության մասին
Այո՛, Ոսկեպարում «Stand up» է, եթե ոչ հայերեն բառակապակցությամբ ասեմ՝ «Stand up against evil» է՝ ստի ու չարի դեմ պայքար...