Ռուսաստանից միգրանտների են արտաքսել
Մարիուպոլում ֆիլտրացիոն-ստուգողական միջոցառումների արդյունքում ՌԴ ԴԺՀ-ի Անվտանգության դաշնային ծառայության, Ներքին գործերի նախարարությանը եւ Ռոսգվարդիայի ուժերով 20 օտարերկրյա քաղաքացի ենթարկվել է վարչական պատասխանատվության, նրանցից 8-ին արտաքսել են Ռուսաստանի սահմաններից դուրս։ այս մասին լրագրողներին հայտնել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ԱԴԾ-ից: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18.8 - րդ հոդվածի 1 - ին մասով եւ 1.1-րդ մասով վարչական պատասխանատվության է ենթարկվել 20 միգրանտ, որոնցից 8-ը արտաքսվել են Ռուսաստանի սահմաններից», - հայտարարել են գերատեսչությունում:
Ներկայումս Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում զտիչ-ստուգողական միջոցառումները շարունակվում են։