Պետք է մեծ կարևորություն չտալ կրակոցներին, դրանք շարունակական են լինելու. Հովիկ Աղազարյան
Շատ կարևոր հանդիպում էր, այդ մակարդակով, ֆորմատով հանդիպում չեմ հիշում, որ եղել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ԱՄՆ-ՀՀ-ԵՄ հանդիպմանը՝ ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Սա շատ կարեւոր հարց է այն իմաստով, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր տնտեսությունը: Դա պետք է նպաստի տնտեսության զարգացմանը, որն էլ իր հերթին կբերի մեր պաշտպանողունակության ուժեղացմանը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ այդ հանդիպումից ակնկալիքներն ավելին էին, քան խոստացված դրամական աջակցությունը, Աղազարյանն ասաց. «Չեմ կարծում, որ այստեղ թվաբանությունը տեղին է, այստեղ կարևոր է քաղաքականությունը եւ կողմերի նպատակաուղղվածությունն այն խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են և կոնկրետ այդ թվի վրա կենտրոնանալն այդքան էլ ճիշտ չի լինի: Մյուս կողմից, ցանկացած արդյունքի դեպքում այն մարդիկ, որոնք չէին կարեւորում այդ հանդիպումը, իրենց գնահատականը կարող են տալ: Ամեն մեկը թող մնա իր կարծիքին»:
Խոսելով հանդիպումից հետո հաջորդող ադրբեջանական վերջին սադրանքների մասին՝ պատգամավորը նշեց, որ Հայաստանը պատերազմական վիճակում է գտնվում Ադրբեջանի հետ և պարբերաբար արձանագրվում են հրադադրի խախտումներ։
«Մենք նպատակամղված պետք է գնանք այն ճանապարհով, որը որդեգրել ենք: Այդպիսի բաներ տեղի կունենան՝ հետապնդելով տարբեր նպատակներ։ Հրադադարի վերահսկման գործընթացը շատ դժվար է, չնայած դիտորդներ կան։ Պատահաբար կարող են դիրքերից մեկից կրակոցներ արձակվեն, որը փոխհրաձգության առիթ հանդիսանա: Հետեւաբար, այստեղ ինչ-որ իմաստով պետք է շատ մեծ կարևորություն չտանք: Ճիշտ է վնասվել են բնակիչների ունեցվածքը, բայց, բոլոր դեպքերում, ցավոք սրտի, այդ իրողությունները շարունակական կլինեն»,- ասաց Աղազարյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ փոխվարչապետը` սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու մասին
Մինչև սահմանազատման հատվածների, անվտանգության, սոցիալ-կենցաղային, իրավական սկզբունքների շուրջ վերջնական որոշումներ չլինե...
Տավուշում Ադրբեջանի գնդակոծությունից մեծ չափով վնասվել է 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանաքարը
Ադրբեջանական գնդակոծությունից մեծ չափով վնասվել է 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանաքարը: Այս մասին Facebook-ի իր էջո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՆԳՆ-ն ներկայացրել է ադրբեջանական կողմի անկանոն կրակի հետևանքով վնասները
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրաձգային զե...
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բար...