Միայն ժամանակի հարց է․ Իլոն Մասկ
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը սոցցանցում ժամանակի հարց է անվանել նույն մասշտաբի ահաբեկչությունը, ինչ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի Համաշխարհային Առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակների և Պենտագոնի շենքի վրա հարձակումը՝ ԱՄՆ միգրանտների ներհոսքի ֆոնին:
X սոցիալական ցանցում գործարար Վիվեկ Ռամասվամին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ճանապարհ կբացի դեպի «սեպտեմբերի 11-ի հարձակման մասշտաբի եւս մեկ ողբերգություն», եթե երկրի հարավային սահմանին ճգնաժամը չլուծվի: Նրա խոսքով՝ նույնիսկ եթե անօրինական միգրանտների միայն 0,1 տոկոսն ունի թշնամական մտադրություններ, խոսքը տասնյակ հազարավոր պոտենցիալ չարագործների մասին է։
«Միայն ժամանակի հարց է», - գրել է Մասկը Ռամասվամիի գրառման մեկնաբանություններում:
ԱՄՆ-ն անօրինական միգրացիայի ռեկորդային ցուցանիշներ է գրանցում, 2023 թվականի դեկտեմբերին սահմանապահ ծառայության աշխատակիցները գրանցել են 302 հազար ապօրինի սահմանահատում, ինչը մեկ ամսվա ընթացքում ամենախոշոր թիվն է։ Բացի այդ, իշխանությունները ռեկորդային թվով ապօրինի ներգաղթյալներ են արձանագրում բոլոր երեք տարիներին, երբ ԱՄՆ-ն գլխավորում է Ջո Բայդենը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ փոխվարչապետը` սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու մասին
Մինչև սահմանազատման հատվածների, անվտանգության, սոցիալ-կենցաղային, իրավական սկզբունքների շուրջ վերջնական որոշումներ չլինե...
Տավուշում Ադրբեջանի գնդակոծությունից մեծ չափով վնասվել է 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանաքարը
Ադրբեջանական գնդակոծությունից մեծ չափով վնասվել է 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանաքարը: Այս մասին Facebook-ի իր էջո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՆԳՆ-ն ներկայացրել է ադրբեջանական կողմի անկանոն կրակի հետևանքով վնասները
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրաձգային զե...
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բար...