Եվրոպայում բարձր ինտենսիվությամբ պատերազմի հնարավորությունն այլևս ֆանտազիա չէ․ Բորել
Եվրոպայի վրա ԱՄՆ-ի «պաշտպանական հովանոցը» կարող է շուտով փակվել, եթե Դոնալդ Թրամփը վերադառնա Սպիտակ տուն, ուստի Եվրոպան այս հարցում պետք է հույսը դնի միայն իր վրա, նույնիսկ ՆԱՏՕ-ի ներսում: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում կայացած խորհրդաժողովում։
«Ամերիկյան պաշտպանական հովանոցը, որը պաշտպանում էր Եվրոպան սառը պատերազմի տարիներին, կարող է «շուտով փակվել»՝ կախված նրանից, թե ով կարող է հայտնվել Սպիտակ տանը։ Ուստի ԵՄ-ն պետք է պաշտպանության մեջ հույսը դնի միայն իր վրա։ ՆԱՏՕ–ի կարևորությունը պահպանվում է, բայց ՆԱՏՕ-ի ներսում պետք է հայտնվի եվրոպական բաղադրիչ», - Բորելի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ «Եվրոպայում բարձր ինտենսիվությամբ պատերազմի հնարավորությունն այլեւս ֆանտազիա չէ», ուստի ԵՄ երկրները «պարտավոր են անել հնարավորը դրանից խուսափելու համար»:
Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավարն ընդգծել է, որ «հակառակորդին զսպելու համար» միջոցներ են անհրաժեշտ ավելի շատ զենք արտադրելու համար:
«Մենք պետք է ավելացնենք մեր ֆինանսական հնարավորությունները։ Ես չգիտեմ, թե ինչպես, հնարավոր է, վարկերի միջոցով», - ենթադրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ փոխվարչապետը` սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու մասին
Մինչև սահմանազատման հատվածների, անվտանգության, սոցիալ-կենցաղային, իրավական սկզբունքների շուրջ վերջնական որոշումներ չլինե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ՆԳՆ-ն ներկայացրել է ադրբեջանական կողմի անկանոն կրակի հետևանքով վնասները
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրաձգային զե...
Տավուշում Ադրբեջանի գնդակոծությունից մեծ չափով վնասվել է 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանաքարը
Ադրբեջանական գնդակոծությունից մեծ չափով վնասվել է 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանաքարը: Այս մասին Facebook-ի իր էջո...
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բար...