Մենք դա չենք մոռանա․ Մեդվեդև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը X սոցցանցի իր էջում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարներին անվանել է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության հանցակիցներ, իսկ «ուկրաինացի բանդերականներին»՝ ահաբեկչության իրական պատվիրատուներ:
«Դե ինչ, Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների հարգելի առաջնորդներ։ Ահաբեկիչների հայտարարություններն այն մասին, թե իրենց մեկական միլիոն ռուբլի են խոստացել Կիևում, և որ նրանք պետք է անցնեին ռուս-ուկրաինական սահմանի անցքով, ձեզ բավարա՞ր չեն։ Ահաբեկչությունը պատվիրվել է Իսլամական պետության կողմից, Այնպես չէ՞: Իրական պատվիրատուները Ուկրաինական բանդերական տականքներն են, ձեր կերածները։ Իսկ այդ սպանության հանցակիցները դուք եք՝ Բայդենը, Մակրոնը, Սունակը, Շոլցը և այլ հանցակիցներ։ Մենք դա չենք մոռանա»,- գրել է Մեդվեդևը։
Նախօրեին «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Вести недели» հաղորդման ժամանակ ցուցադրվել են «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության մեջ մեղադրվողների հարցաքննության կադրերը: Գործի ֆիգուրանտներն ոմն Սայֆուլոյին անվանել են համակարգող, որը նշել է հարձակման վայրը, Ուկրաինայի հետ սահման մեկնելու ճանապարհը եւ դրամական պարգեւատրում խոստացել:
Նմանատիպ հոդվածներ
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բար...
Տավուշում Ադրբեջանի գնդակոծությունից մեծ չափով վնասվել է 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանաքարը
Ադրբեջանական գնդակոծությունից մեծ չափով վնասվել է 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանաքարը: Այս մասին Facebook-ի իր էջո...
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտ...
ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումից հետո Փաշինյանը գրառում է արել
Հիանալի խորհրդակցություններ եմ ունեցել ԱՄՆ և ԵՄ գործընկերների հետ: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վրաչապետ Նիկո...