Ահազանգ. ԵՄ դիտորդներն Իջևան-Ոսկեպար ճանապարհը համարում են ադրբեջանական
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել Ոսկեպարից՝ հայտնելով, որ ԵՄ դիտորդներն Իջևան-Ոսկեպար ճանապարհը համարում են ադրբեջանական և վիճարկելի։
«ԵՄ դիտորդական առաքելությունը Ոսկեպար հասնելու համար 30 կմ-ի փոխարեն Իջևանից 200 կմ հեռավորություն է անցնում: Իմ հարցին, թե որն է այսքան երկար ճանապարհի պատճառը, նրանք պատասխանեցին, որ գործում են հստակ կանոնակարգի շրջանակներում և չեն ցանկանում որևէ ձևով հրահրել Ադրբեջանին, քանի որ այդ տարածքները համարում են ադրբեջանական և դեռևս վիճելի։
Ո՞վ է թույլ տվել սակարկման առարկա դարձնել Հայրենիքն ու պետական շահը: Առաքելությունը կասկածի տակ է դնում Հայաստանի ինքնիշխան տարածքը և առաջնորդվում է ադրբեջանական քարտեզներով։ Բնականաբար, այս գործընթացը չէր կարող տեղի ունենալ առանց իշխանության համաձայնության։ Լինի դա միջազգային կազմակերպություն, լինի դիտորդական առաքելություն, լինի ՀՀ կառավարություն, որևէիցե մեկը չի կարող սակարկել ՀՀ ինքնիշխան տարածքը, մեր հայրենիքը, մեր հողը, մենք բոլորս պետք է դրանում վստահ լինենք, բայց մեզ բոլորիս համախմբվածությունն է պետք այս հարցում»,- նշել է Պետրոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, բայց ունենք եվրոպական ձգտումներ. Արարատ Միրզոյան
Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Ա...
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
Մարտահրավերներին դիմակայելու համար պետք է բարձրացնենք Հայաստանի դիմակայունության մակարդակը. Արարատ Միրզոյան
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպական միության խորհրդի քաղաքական և անվտանգային հարցերով կոմիտե...