Հասարակություն
18+ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մալդիվներում շնաձուկը հարձակվել է ռուս զբոսաշրջիկի վրա․ նա լրջորեն տուժել է
Edita
Մալդիվներում շնաձուկը հարձակվել է ռուս զբոսաշրջիկի վրա։
Այցելուն եղել է Նունու ատոլի մոտ։ Գիշատիչը հանկարծակի հարձակվել է եւ կծել հանգստացողի ոտքը։ Տղամարդը լրջորեն տուժել է, վիրահատության կարիք է եղել։ Առջևում դեռ վերականգնման երկար շրջան է։
Տուժածը եղել է «Մովենպիկ» էլիտար հյուրանոցի հյուրը, որն անմիջապես հրաժարվել է այցելուից եւ հերքել շնաձկան հարձակումը։
«Մենք մեկնաբանելու ոչինչ չունենք, քանի որ մարդու վրա շնաձկան հարձակման մասին որևէ հաղորդագրություն չենք ստացել»,- հայտնել են հյուրանոցում։
Ի դեպ, շնաձկների հարձակումը Մալդիվներում մարդկանց վրա բավականին հազվադեպ է, չնայած այն հանգամանքին, որ կղզիների մոտակայքում գտնվող ջրերում կարելի է գտնել այդ գիշատիչների 11 տեսակ, ներառյալ վագրային և Մեծ Սպիտակ շնաձկները:


Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի փողոցներից մեկում գազատար է կողաշրջվել
Կրակել է համագյուղացու ուղղությամբ և փորձել լքել երկիրը. մանրամասներ՝ ողբերգական միջադեպից
3.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թորոսյանը՝ բազմազավակ ընտանիքների բնակապահովման ծրագրի մասին
3.0
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
5.0