Իրանը, Իսրայելը և ԱՄՆ-ն զորքերը բերել են մարտական բարձր պատրաստվածության վիճակի․ NYT
Իրանը, Իսրայելը և ԱՄՆ-ն իրենց զինված ուժերը (վերջինիս դեպքում խոսքը Մերձավոր Արևելքում զորքերի մասին է) բերել են մարտական բարձր պատրաստվածության վիճակի: Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT) ՝ հղում անելով իր աղբյուրներին:
Վաշինգտոնում և Մերձավոր Արևելքում թերթի զրուցակիցներն ասել են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան հարվածին ապրիլի 1-ին Դամասկոսում Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման համար:
Իսրայելն իր զինված ուժերը բերել է մարտական բարձր պատրաստության վիճակի։ Ինչպես պարզաբանել է իսրայելական աղբյուրը NYT-ին, մարտական ստորաբաժանումներում չեղարկվել են արձակուրդները, պահեստազորայինների մի մասին կանչել են հակաօդային պաշտպանության զորքեր, արգելափակվում է GPS ազդանշանը։
Իրանից թերթի երկու զրուցակիցներ նույնպես հայտնել են երկրի զորքերը լիարժեք մարտական պատրաստության բերելու մասին, քանի որ Թեհրանը մտադիր է արձագանքել Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակմանը՝ զսպման շրջանակներում:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքից կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանական ԶՈւ-ի անկանոն կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ
Անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն:Ի լրում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանական կողմից արձակված անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը․ ՆԳՆ
Ի լրումն ՀՀ ՊՆ հաղորդագրության, ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 7-ին, ժամը 00։30-ից 1։00 ընկած ժ...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակ...