Պեսկովը՝ «Միր» քարտերի օգտագործման դեպքում ռիսկերի մասին
Ռուսաստանը երկխոսություն է վարում այլ երկրների հետ, որպեսզի նվազագույնի հասցնի նրանց ռիսկերը «Միր» քարտերի օգտագործման ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լրագրողների հետ զրույցում Կրեմլի ներկայացուցիչը որոշ երկրներում ռուսական «Միր» քարտերի օգտագործման սահմանափակումներն անվանել է «առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից բացարձակ անթաքույց ճնշման եւ սպառնալիքների հետեւանք»:
«Իհարկե, երկրները վախենում են իրենց ֆինանսական կառույցների նկատմամբ առաջնային և երկրորդային պատժամիջոցներից», - բացատրել Է Պեսկովը:
«Մենք շարունակում ենք երկխոսությունն այդ երկրների հետ, որպեսզի նվազագույնի հասցնենք նման ռիսկերը և մշակենք փոխգործակցության ալգորիթմներ, որոնք թույլ կտան լիովին նվազագույնի հասցնել այդ ռիսկերը», - ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք` ArCa ազգային վճարային համակարգը հայտարարել է, որ մարտի 30-ից դադարելու է սպասարկել «Միր» քարտերը։ Այդ քարտերի սպասարկումը կշարունակի «ՎՏԲ Հայաստան» բանկը, որի չի մտնում ArCa համակարգի մեջ։ Հայաստանի բանկերի միությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ հայկական բանկերը որոշել են դադարեցնել «Միր» պլաստիկ քարտերի սպասարկումը՝ հաշվի առնելով պատժամիջոցների հետ կապված ռիսկերը։
Ապրիլի 3-ից Ղրղզստանի բոլոր բանկերը դադարեցրել են «Միր» քարտերի սպասարկումը։
Նմանատիպ հոդվածներ
Երբ կշահագործվի Ամուլսարի ոսկու հանքը
«Լիդիան Արմենիայի» կողմից ղեկավարվող Ամուլսարի ոսկու հանքը ենթադրաբար կսկսի շահագործվել կամ այս տարեվերջին, կամ 2025 թ....
Հայտնի է՝ երբ Չինաստանի տնտեսությունը կգերազանցի ամերիկյանին՝ դառնալով աշխարհում ամենամեծը
Մինչև 2035 թվականը Չինաստանի տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, կդառնա ամենամեծն աշխարհում՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից:...
ՀՀ-ում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ
Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով գործառույթները մարտի 30-ից դադարեցնելու վերաբերյալ հայաստանյան բանկերի գրեթե...
Հայաստանը ՀԲ–ից 92,3 մլն եվրո վարկ կվերցնի
ՀՀ կառավարությունը հաստատել է Համաշխարհային բանկից 92,3 մլն եվրո վարկի և 16 մլն եվրո դրամաշնորհի ստացման հայտը: Այս որոշ...