Երբ կշահագործվի Ամուլսարի ոսկու հանքը
«Լիդիան Արմենիայի» կողմից ղեկավարվող Ամուլսարի ոսկու հանքը ենթադրաբար կսկսի շահագործվել կամ այս տարեվերջին, կամ 2025 թ. սկզբին։ Այս մասին ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։
«Արդյունքում ոսկու հումքի առումով մեր երկրում որևէ խնդիր չի լինի»,– ասաց նա։
2023 թ. հունիսի 6–ին «Լիդիան Արմենիա» և «Ըլայդ Գոլդ Քորփ» ընկերությունների ղեկավարները ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել են, որ պատրաստվում են համատեղ իրականացնել Ամուլսարի ծրագիրը։ Քննարկվել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, շահագործման մեկնարկի ակնկալվող ժամկետների, ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընթացքի և պետություն-ընկերություն համագործակցության հետ կապված հարցեր:
Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ «Միր» քարտերի օգտագործման դեպքում ռիսկերի մասին
Ռուսաստանը երկխոսություն է վարում այլ երկրների հետ, որպեսզի նվազագույնի հասցնի նրանց ռիսկերը «Միր» քարտերի օգտագործման ժ...
Հայտնի է՝ երբ Չինաստանի տնտեսությունը կգերազանցի ամերիկյանին՝ դառնալով աշխարհում ամենամեծը
Մինչև 2035 թվականը Չինաստանի տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, կդառնա ամենամեծն աշխարհում՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից:...
Հայաստանը ՀԲ–ից 92,3 մլն եվրո վարկ կվերցնի
ՀՀ կառավարությունը հաստատել է Համաշխարհային բանկից 92,3 մլն եվրո վարկի և 16 մլն եվրո դրամաշնորհի ստացման հայտը: Այս որոշ...
ՀՀ-ում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ
Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով գործառույթները մարտի 30-ից դադարեցնելու վերաբերյալ հայաստանյան բանկերի գրեթե...