Փաշինյանը ասել է, որ «Ակադեմիական քաղաքը» դժվար իրագործելի է. «Ժողովուրդ»
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ լուրջ քննարկում է ունեցել, որի հիմնական թեման «Ակադեմիական քաղաք» նախագիծն է եղել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Փաշինյանը կարծիք է հայտնել, որ նախագիծը դժվար իրագործելի է, դժգոհություններ է հարուցել, եւ դժվար թե մինչեւ 2030 թվականն այն իրականանա։ ՀՀ վարչապետի խոսակցությունը գնացել է նախագծի չեղարկման ուղղությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղարին, որը մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը․ ««Ակադեմիական քաղաք» նախագիծը սահմանված ընթացակարգով առաջ է գնում եւ սահմանված կարգով իրականացվում է։ Առաջիկայում սպասվում է «Ակադեմիական քաղաք» նախագծի հանրայնացում, որին կհրավիրվեն նաեւ ԶԼՄ ներկայացուցիչները»։
Նախարարությունը պնդում է, որ հստակ որոշում ունի՝ ամեն գնով իրագործել «Ակադեմիական քաղաք» նախագիծը, սակայն մինչ օրս բարձրագույն ուսումնական հաստատություններից՝ ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր, հստակ համաձայնություն ու կարծիք չեն ստացել»,- գրում է լրատվամիջոցը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, բայց ունենք եվրոպական ձգտումներ. Արարատ Միրզոյան
Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Ա...
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։ Արբեջանական կողմն իր դժգոհությունն է...