«Գոյ» թատրոնից դիմաց դերասաններն անժամկետ նստացույց են սկսել

«Գոյ» թատրոնից դիմաց դերասանները անժամկետ նստացույց են սկսել: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից:


Երեկ դերասաբն Սարգիս Արզումանյանը հայտարարել էր, որ անժամկետ նստացույց է սկսելու թատրոնի մոտ:


Հիշեցնենք, որ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը փակել է Գոյ թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է «Գոյ» թատրոնի բնականոն աշխատանքներին։ Գոյ թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ:


Նշենք, որ կառավարության որոշմամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի վերամիավորման ակտը հունվարի 15-ին սահմանված կարգով ստորագրվել է:  «Գոյ» թատրոնը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվեր և միանար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

Քաղաքականություն

Պատահարներ