Սահմանազատման հարցով հրատապ նիստ է հրավիրվել. «Հրապարակ»
«Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, խորհրդարանի հրատապ նիստ են հրավիրել՝ ՀՀ սահմանազատման եւ սահմանագծման հարցերով։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Համաձայն ԱԺ կանոնակարգի՝ պատգամավորների մեկ քառորդի պահանջով հրատապ նիստեր կարող են անցկացվել խորհրդարանական հերթական նիստերի ընթացքում: Ընդդիմադիրները որոշել են ապրիլի 9-ին մեկնարկող քառօրյայի հենց առաջին հիմնական նիստի ժամանակ գումարել հրատապ նիստ եւ որպես հիմնական զեկուցող՝ խորհրդարան հրավիրել փոխվարչապետ, սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներով զբաղվող հայ-ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքների համակարգող (հայկական կողմից) փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
Ընդդիմադիրների համոզմամբ, ՀՀ իշխանականների` Տավուշում իրականացվելիք գործընթացներին նախորդած հայտարարությունները փաստում են, որ գործընթացն իրականացվելու է միջազգային նորմերի եւ ՀՀ Սահմանադրության պահանջների ոտնահարմամբ»,– գրում է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, բայց ունենք եվրոպական ձգտումներ. Արարատ Միրզոյան
Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Ա...
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։ Արբեջանական կողմն իր դժգոհությունն է...