Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարվածի հարցով ՄԱԿժի ԱԽ նիստ կլինի
Ռուսաստանի խնդրանքով Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդային հարձակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա երեքշաբթի, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Որպես իրանցիների նամակի շարունակություն, մենք պահանջել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ, որը Մալթայի նախագահությունը նշանակել է ապրիլի 2-ին Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 23:00-ին)»,- գրել է նա իր թելեգրամյան ալիքում:
Հաղորդվում է, որ Իսրայելը հարվածել է Դամասկոսի հարավ-արևմուտքում գտնվող Իրանի հյուպատոսության շենքին: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության նամակում՝ ուղղված կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին, ասվում է. «Հյուպատոսական տարածքներում հարձակումները ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և դիվանագիտական անձեռնմխելիության հիմնարար սկզբունքի կոպտագույն խախտում են»։
Թեհրանը հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկու գեներալների, ինչպես նաև հինգ գեներալների օգնականների սպանության մասին։ Այսպես, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով՝ այս հարվածի արդյունքում զոհվել են Իրանի յոթ ներկայացուցիչներ։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ըստ իրանական լրատվամիջոցների, հարվածն անվանել է «միջազգային կոնվենցիաների խախտում»։
Թեհրանը վճռական պատասխան կտա Իսրայելի գնդակոծությանը, հայտարարել է Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա, բայց ունենք եվրոպական ձգտումներ. Արարատ Միրզոյան
Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Ա...
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։Արբեջանական կողմն իր դժգոհությունն է կ...