Ոստիկանությունն ազատ է արձակել սրճարանում պահվող պատանդներին, կասկածյալը ձերբակալվել է. Նիդերլանդներ
Նիդեռլանդների էդե քաղաքի սրճարանում պատանդ պահվող վերջին մարդն ազատ է արձակվել, մեկ կասկածյալ ձերբակալվել է: Այս մասին հայտնել է Նիդեռլանդների Գելդերլանդ նահանգի ոստիկանությունը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր Էդե սրճարանում պահվող երեք անձանց ազատ արձակելու մասին՝ նշելով, որ միջադեպը դեռ չի ավարտվել:
«Վերջին պատանդը նոր է ազատ արձակվել։ Մեկ մարդ ձերբակալվել է»,- ասվում է Գելդերլանդի ոստիկանության հաղորդագրության մեջ։
Տեղական Gelderlander թերթի տվյալներով՝ Էդե սրճարանում, որտեղ պատանդներ են վերցվել, եղել է ընդամենը հինգ մարդ, որոնց թվում, ինչպես ենթադրվում է, եղել է նաեւ զավթիչը: Նրան տարել են ձեռնաշղթաներով։
«Ըստ ամենայնի, պատանդներն առողջ են։ Միջադեպը կարծես թե սպառված է», - գրում է թերթը։
Այսօր առավոտյան Նիդեռլանդների արեւելքում գտնվող Էդե քաղաքի (Գելդերլանդ նահանգ) սրճարանում պատանդներ են վերցվել: Գելդերլանդի ոստիկանությունը հայտարարել է, որ պատանդ են պահվում «մի քանի մարդ»՝ չհստակեցնելով նրանց ճշգրիտ թիվը: Իրավապահները նաև հայտնել են այս պահին ահաբեկչական շարժառիթի նշանների բացակայության մասին:
ԶԼՄ-ների տվյալներով՝ սրճարանի հարևանությամբ գտնվող 150 տների բնակիչները տարհանվել են, տեղում աշխատում են ոստիկանության ջոկատները, հրշեջները և արտակարգ իրավիճակների ծառայությունները: